Նիկոլից հետո իր կառավարման տարիներն հիշվելու են որպես աղետի, ամոթի ու խարանի տարիներ։
Այդ աղետալի ժառանգությունը, որը ներքին ատելության, պառակտման ու ինքնաոչնչացման շրջափուլ էր բացել, ստիպում է նոր հանրային դաշինք կնքել, պայմանավորվելով, որ այլևս ոչ մի քաղաքական առաջնորդի համար իրար չենք ատելու, չենք պառակտվելու, չենք սպանելու իրար։
Ու ամենակարևորը` այլեւս երբեք Հայաստանում ընտրություններ չպետք է կեղծվեն, այլևս երբեք Հայաստանում արտաքին ուժերը ներքին գործերին չպետք է միջամտեն։
Ու վերջում` այլևս երբեք հեղափոխությունների կարիք չպիտի լինի։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ